19:24 23 հոկտեմբերի, 2022Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Ունիոն Բեռլինը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բոխումի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
Դաշտի տերերին հաղթանակ բերեցին գերմանացի հարձակվողներ Ֆիլիպ Հոֆմանի եւ Գերիտ Հոլտմանի գոլերը։
«Ունիոն Բեռլինը» 23 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիան» հետ է 1 միավոր։ «Բոխումը» նախավերջինն է՝ 7 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բոխում» - «Ունիոն Բեռլին»՝ 2:1 (տեսանյութ)
Ֆիլիպ Հոֆման, 43, Գերիտ Հոլտման, 71 - Միլոշ Պանտովիչ, 90+3
Չիրացրած 11մ՝ Միլոշ Պանտովիչ («Ունիոն Բեռլին»), 78
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.