19:36  ,  18 հոկտեմբերի, 2022

Երեւանի «Նոան» ու իսպանական «Վիլյառեալը» կնքել են համագործակցության համաձայնագիր

Սեփական մանկապատանեկան ակադեմիան զարգացնելու ծրագրի նպատակով Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցության համաձայնագիր է կնքել իսպանական  «Վիլյառեալի» հետ, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Իսպանական ակումբն անմիջական մասնակցություն կունենա «Նոայի» ակադեմիայի նոր փիլիսոփայության և հայեցակարգի մշակման գործում:

Առաջիկայում Հայաստան կժամանի մարզիչների խումբը, որը ինտենսիվ աշխատանք կտանի երեւանյան ակումբի ակադեմիայի տարբեր տարիքային խմբերի հետ։

«Վիլլառեալի» հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն կլինի օգտվել եվրոպական լավագույն ակադեմիաներից մեկի կրթական պլատֆորմից, մասնակցել միջազգային մրցաշարերի, մարզիչներին մեկնել Իսպանիա՝ որակավորման դասընթացների, ակադեմիայի լավագույն սաներին՝ իրենց որակներն ու հմտությունները ներկայացնել իսպանական ակումբի սկաուտներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում