Իսպանիայի Սանտանդեր քաղաքում մեկնարկելիք բադմինտոնի աշխարհի մինչև 19 տարեկանների անհատական - թիմային առաջնությունը:
Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Հայկ Միսակյանի ղեկավարությամբ պայքարին կմասնակցեն Մանվել Հարությունյանը, Դավիթ Սարիբեկյանը, Սվետլանա Բոյաջյանը և Լուսինե Սմբատյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:
Թիմային մրցաշարում Հայաստանն առաջինը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ: Կանցկացվի երկու մենախաղ, երկու զուգախաղ և մեկ խառը զուգախաղ:
Խմբային փուլում Հայաստանի թիմը կխաղա նաեւ Չեխիայի եւ Շրի Լանկայի բադմինթոնիստների հետ:
Մրցաշարին հայտավորված են 37 երկրների մարզիկ - մարզուհիներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի