Հայաստանը 4 մասնակից կունենա բադմինտոնի Մ19 ԱԱ-ում

17:55   17 հոկտեմբերի, 2022

Իսպանիայի Սանտանդեր քաղաքում մեկնարկելիք բադմինտոնի աշխարհի մինչև 19 տարեկանների անհատական - թիմային առաջնությունը:

Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Հայկ Միսակյանի ղեկավարությամբ պայքարին կմասնակցեն Մանվել Հարությունյանը, Դավիթ Սարիբեկյանը, Սվետլանա Բոյաջյանը և Լուսինե Սմբատյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:

Թիմային մրցաշարում  Հայաստանն առաջինը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ: Կանցկացվի երկու մենախաղ, երկու զուգախաղ և մեկ խառը զուգախաղ:

Խմբային փուլում Հայաստանի թիմը կխաղա նաեւ Չեխիայի եւ Շրի Լանկայի բադմինթոնիստների հետ:

Մրցաշարին հայտավորված են 37 երկրների մարզիկ - մարզուհիներ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.