18:37  ,  13 հոկտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն ու լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում Սոն Հին Մինը դարձել է դուբլի հեղինակ, անգլիական թիմը հաղթել է 3:2 հաշվով։ «Տոտենհեմը» 7 միավորով D խմբի առաջատարն է։

Սոն Հին Մինը երկրորդ գոլն այդ խաղում ճանաչվել է շաբաթվա լավագույն գոլ։

5-րդ տուրում «Տոտենհեմը» հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կմրցի պորտուգալական «Սպորտինգի» հետ, որն առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր լոնդոնյան թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում