13:37  ,  13 հոկտեմբերի, 2022

«Բարսելոնան» 21 միլիոն եվրո քիչ կստանա, եթե դուրս չգա ՉԼ-ի փլեյ-օֆֆ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» 21 միլիոն եվրո քիչ կստանա, եթե դուրս չգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբի տնօրենների խորհուրդն այս մրցաշրջանի բյուջեում ներառել էր նաեւ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից սպասվող եկամուտը։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը խմբային փուլի չորրորդ տուրի տնային խաղում 3:3 հաշվով ոչ ոքի է խաղացել Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հետ, որը հաջորդ տուրում չեխական «Վիկտորիա Պլզենին» հաղթելու դեպքում՝ կապահովի 1/8 եզրափակիչի ուղեգիրը, իսկ «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

C խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» արդեն նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր, C խումբ

«Բարսելոնա» - «Ինտեր»՝ 3:3 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 40, Ռոբերտ Լեւանդովսկի, 82, 90+2 -  Նիկոլո Բարելա, 50, Լաուտարո Մարտինես, 63, Ռոբին Գոսենս, 89

«Վիկտորիա Պլզեն» - «Բավարիա»՝ 2:4 

Ադամ Վլկանովա, 62, Յան Կլիմենտ, 75 - Սադիո Մանե, 10, Թոմաս Մյուլեր, 14, Լեոն Գորեցկա, 25, 35

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  12 միավոր, «Ինտեր»՝  7, «Բարսելոնա»՝  4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում