22:01  ,  9 հոկտեմբերի, 2022

«Նապոլին» խնդիրներ չունեցավ եւ առաջինն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Կրեմոնեզեին» եւ հաղթանակ տարավ 4:1 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանո, արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն, մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն եւ ուրուգվայցի պաշտպան Մատիաս Օլիվերան։

«Նապոլին» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ատալանտայից»։ «Կրեմոնեզեն» նախավերջինն է՝ 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Կրեմոնեզե» - «Նապոլի»՝ 1:4 (տեսանյութ)

Սիրիլ Դեսերս, 47  -  Մատեո Պոլիտանո, 26, 11մ, Ջովանի Սիմեոնե, 76, Իրվին Լոսանո, 90+2, Մատիաս Օլվեյրա Միրամոնտես, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում