21:10  ,  7 հոկտեմբերի, 2022

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բետիսի» կիսապաշտպանին

Անգլիական «Լիվերպուլը» եւ «Էվերտոնը» հետաքրքրված են իսպանական «Բետիսի» եւ Արգենտինայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսի ծառայություններով, հաղորդում է Fichajes-ը։

Սեւիլիայի ակումբը տրանսֆերից ակնկալում է 30 միլիոն եվրո։

Գվիդո Ռոդրիգեսը «Բետիսում» է խաղում 2020թ․ հունվարից։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Գվիդո Ռոդրիգեսը նորամուտն Արգենտինայի հավաքականում նշել է 2017-ին։ Անցած տարի նա ազգային թիմի հետ դարձել է Ամերիկայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English