Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում H խմբի առաջատար «Բազելը» Շվեյցարիայում ընդունեց Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։
Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 62-րդ րոպեին։
«Բազելը» 6 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որը Երեւանում 2:0 հաշվով պարտության էր մատնել Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։
Կոնֆերենցիաների լիգա, երրորդ տուր, H խումբ
«Բազել» - «Սլովան»՝ 0:2
Լուկաշ Պաուշեկ, 36, Ալեքսանդր Չավրիչ, 45+1
«Փյունիկ» - «Ժալգիրիս»՝ 2:0 (տեսանյութ)
Ժունինյո, 44, Յուսուֆ Օտուբանջո, 61
Մրցաշարային դրություն․ «Բազել»` 6 միավոր, «Փյունիկ»՝ 6, «Սլովան»՝ 4, «Ժալգիրիս»՝ 1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում