22:41  ,  5 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Զալցբուրգի» եւ «Լայպցիգի» հաղթանակները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում ավստրիական «Զալցբուրգը» տանը մրցեց խորվաթական «Դինամո Զագրեբի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

E խմբում «Զալցբուրգը» 5 միավորով ընթացիկ առաջին տեղում է, «Դինամոն» երրորդն է՝ 3։

Խմբի մյուս խաղում անգլիական «Չելսին» Լոնդոնում կընդունի Իտալիայի չեմպիոն «Միլանին»։

F խմբում գերմանական «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալեց շոտլանդական «Սելթիկին» եւ պարտության մատնեց 3:1 հաշվով։

«ՌԲ Լայպցիգը» 3 միավորով երրորդն է, «Սելթիկը» վերջինն է՝ 1 միավոր։

Խմբի մյուս խաղում Մադրիդի «Ռեալը» կընդունի Դոնեցկի «Շախտյորին»։

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

E խումբ

«Զալցբուրգ» - «Դինամո Զագրեբ»՝ 1:0 (տեսանյութ)

Նոա Օկաֆոր, 71, 11մ

«Չելսի» - «Միլան»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Զալցբուրգ»՝ 5 միավոր, «Միլան» (2 խաղ)՝ 4 միավոր, «Դինամո Զագրեբ»՝ 3, «Չելսի» (2 խաղ)՝ 1։

F խումբ

«ՌԲ Լայպցիգ» - «Սելթիկ»՝ 3:1 

Կրիստոֆեր Նկունկու, 27, Անդրե Սիլվա, 64, 77  -  Ժոաու Ֆիլիպե, 47

«Ռեալ Մադրիդ» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ» (2 խաղ)՝ 6 միավոր, «Շախտյոր» (2 խաղ)՝ 4, «ՌԲ Լայպցիգ»՝ 3, «Սելթիկ»՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում