19:07  ,  2 հոկտեմբերի, 2022

Էրլինգ Հոլանդի անհավանական ռեկորդը (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ, 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվեց հեթ-տրիկի հեղինակ դառնալ երեք անընդմեջ տնային խաղում։

Հոլանդը երեքական գոլ է խփել «Քրիսթալ Փելասին», «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ «Մանչեսթեր Յունայթեդին»։

Ագլիայի առաջնության 9-րդ տուրում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթեց 6:3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում