00:19  ,  1 հոկտեմբերի, 2022

«Բավարիան» խնդիրներ չունեցավ՝ 4:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունեց Լեւերկուզենի «Բայերին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն, 17-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ 39-րդ րոպեին «Բավարիայի» երրորդ գոլը խփեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։ Վերջին րոպեներին հաշիվը 4:0 դարձրեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

«Բավարիան» 15 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր հետ է առաջատար «Ունիոն Բեռլինից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Բայերը»  16-րդն է՝ 5 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բավարիա» - «Բայեր»՝ 4:0 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 3, Ջամալ Մուսիալա, 17, Սադիո Մանե, 39, Թոմաս Մյուլեր, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում