00:19 1 հոկտեմբերի, 2022Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունեց Լեւերկուզենի «Բայերին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։
Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն, 17-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ 39-րդ րոպեին «Բավարիայի» երրորդ գոլը խփեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։ Վերջին րոպեներին հաշիվը 4:0 դարձրեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։
«Բավարիան» 15 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր հետ է առաջատար «Ունիոն Բեռլինից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Բայերը» 16-րդն է՝ 5 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Բավարիա» - «Բայեր»՝ 4:0 (տեսանյութ)
Լերոյ Սանե, 3, Ջամալ Մուսիալա, 17, Սադիո Մանե, 39, Թոմաս Մյուլեր, 84
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.