19:21  ,  30 սեպտեմբերի, 2022

ՊՍԺ-ի մարզական տնօրեն․ Սխալ է եղել Նեյմարին ու Մբապեին միաժամանակ ձեռք բերելը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մարզական տնօերն Լուիս Կամպոսը սխալ է համարում 2017-ին բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին միասին ձեռք բերելը։ Նրանք խաղում են նույն դիրքում եւ ունեն լարված հարաբերություններ։

«Անցյալում ակումբը սխալ է արել՝ նույն դիրքի համար ձեռք բերելով համարժեք խաղացողների։ 

Պետք է ընդունել, որ ամառային տրանսֆերային արշավը հաջող չէր, քանի որ առանցքային դիրքերում ունենք խաղացողների պակաս, բայց այլ դիրքերում ունենք մի քանի հավասարազոր կատարողներ»,- Կամպոսի խոսքը մեջբերում է dailymail-ը։

Նեյմարի համար ՊՍԺ-ն «Բարսելոնային» վճարել էր 222 միլիոն եվրո, Մբապեի համար «Մոնակոյին»՝ 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս