10:24  ,  29 սեպտեմբերի, 2022

Ալվարո Մորատան՝ Իսպանիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ճանաչվել է Իսպանիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Marca-ի վարկածով։ Իսպանական հեղինակավոր պարբերականն անցկացրել է ամենամյա մրցանակաբաշխությունը։

29-ամյա ֆուտբոլիստը ստացել է հատուկ մրցանակ, որը բրոնզե խաղակոշիկների տեսքով է։

Անցած մրցաշրջանում Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում