22:09  ,  23 սեպտեմբերի, 2022

Երեւանը պատրաստվում է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսին

Հայաստանն ամենայն լրջությամբ է նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ֆեդերացիա

Օրակարգի առանցքային թեման լինելու է IBA-ի նախագահի ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը:

Եթե Կոնգրեսի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա օրակարգի այս կետի վերաբերյալ տեղի կունենան IBA-ի նախագահի նոր  ընտրություններ:  Համագումարում քվեարկելու իրավունք ունեն IBA -ի 171 ֆեդերացիաներ։

Եթե ընտրությունները կայանան,  պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու՝ IBA-ի ներկայիս նախագահ Ումար Կրեմլյովը և Նիդեռլանդների բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Բորիս վան դեր Վորստը:

 Եթե ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները դեմ քվեարկեն ընտրությունների անցկացմանը, երկրորդ քվեարկությունը տեղի չի ունենա, և Ումար Կրեմլևը կմնա IBA-ի նախագահ՝ չորս տարի ժամկետով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում