Շախմատային Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի երրորդ օրը տեղի ունեցան 9-12 տուրերի պարտիաները։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) պարտվեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, չեխ Դավիդ Նավարային, ամերիկացի Հանս Նիմանին, հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին։
Լեւոն Արոնյանը 14 միավորով 13-րդն է։ Միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը 36 հնարավորից վաստակել է 25 միավոր (հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր)։
16 մասնակիցները նախնական փուլում կանցկացնեն 15 տուր։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։
Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։
Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում