Լեւոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին

00:03   21 սեպտեմբերի, 2022

Շախմատային Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի երրորդ օրը տեղի ունեցան 9-12 տուրերի պարտիաները։  

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) պարտվեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, չեխ Դավիդ Նավարային, ամերիկացի Հանս Նիմանին, հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին։

Լեւոն Արոնյանը 14 միավորով 13-րդն է։ Միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը 36 հնարավորից վաստակել է 25 միավոր (հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր)։

16 մասնակիցները նախնական փուլում կանցկացնեն 15 տուր։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

Julius Baer Generation Cup-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Meltwater Champions Chess Tour-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։

Julius Baer Generation Cup-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից 7-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։