16:22  ,  14 սեպտեմբերի, 2022

Սալվադորի թիմի կիսապաշտպանն՝ «Ալաշկերտի» խաղացող

«Ալաշկերտի» կազմը համալրել է սալվադորցի կիսապաշտպան Կևին Ռեյեսը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստը Սալվադորի հավաքականի անդամ է, օրեր առաջ կրկին հրավիրվել է իր երկրի ազգային թիմ՝ արդեն «Ալաշկերտի» ֆուտբոլիստի կարգավիճակով։

Սալվադորի Մ-20, Մ-21 և Մ-23 հավաքականները ներկայացրած Ռեյեսը հանդես է եկել տեղի «Ագիլա», «Սանտա Տեկլա» և ՖԱՍ ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում