Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի «Ստարկ» մարզապալատում տեղի ունեցավ աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պարգեւատրման արարողությունը (տեսանյութ):
Օլիմպիական չեմպիոնը պարգեւատրվեց իր չորրորդ ոսկե մեդալով եւ աշխարհի չեմպիոնի գոտիով: Արթուր Ալեքսանյանի պատվին հնչեց Հայաստանի հիմնը: Պարգեւատրման արարողությունից հետո բոլոր մեդալակիրները Արթուր Ալեքսանյանին ձեռք սեղմեցին, բացի ադրբեջանցի ըմբիշից: Ընդհանուր լուսանկարից հետո ադրբեջանցի ըմբիշն անմիջապես լքեց պատվո հարթակը:
Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովը, բրոնզե մեդալակիրներ Մոհամադհադի Աբդուլահ Սարավին (Իրան) եւ Արիֆ Նիֆտուլաեւը (Ադրբեջան):
97 կգ քաշայինների եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը իր կարիերայում աշխարհի չորրորդ ոսկե մեդալը նվաճեց բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ տպավորիչ հաղթանակով: Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաեւ 2014, 2015 եւ 2017 թվականներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում