00:04  ,  13 սեպտեմբերի, 2022

Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պարգեւատրումը (ֆոտո, վիդեո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի «Ստարկ» մարզապալատում տեղի ունեցավ աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պարգեւատրման արարողությունը (տեսանյութ):

Օլիմպիական չեմպիոնը պարգեւատրվեց իր չորրորդ ոսկե մեդալով եւ աշխարհի չեմպիոնի գոտիով: Արթուր Ալեքսանյանի պատվին հնչեց Հայաստանի հիմնը: Պարգեւատրման արարողությունից հետո բոլոր մեդալակիրները Արթուր Ալեքսանյանին ձեռք սեղմեցին, բացի ադրբեջանցի ըմբիշից: Ընդհանուր լուսանկարից հետո ադրբեջանցի ըմբիշն անմիջապես լքեց պատվո հարթակը:

Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովը, բրոնզե մեդալակիրներ Մոհամադհադի Աբդուլահ Սարավին (Իրան) եւ Արիֆ Նիֆտուլաեւը (Ադրբեջան):

97 կգ քաշայինների եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը իր կարիերայում աշխարհի չորրորդ ոսկե մեդալը նվաճեց բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ տպավորիչ հաղթանակով:  Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաեւ 2014, 2015 եւ 2017 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում