22:57  ,  10 սեպտեմբերի, 2022

«Կադիս» - «Բարսելոնան» խաղն ընդհատվել է․ երկրպագուներից մեկը սրտի կաթված է ստացել (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Կադիսին» եւ հաղթում է 2:0 հաշվով (տեսանյութ

55-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, 10 րոպե անց իսպանացի Չավիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

83-րդ րոպեին հանդիպումն ընդհատվեց տրիբունայում տարեց երկրպագուներից մեկին շտապ բուժօգնություն ցույց տալու համար։ Նա սրտի կաթված է ստացել։ Թիմերը հանդերձարանում սպասում են մրցավարների որոշմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում