ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup ավանդական մրցաշարի երրորդ տուրում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2861), որը սպիտակ ֆիգուրներով մրցեց մասնակիցներից ամենացածր վարկանիշն ունեցող Հանս Նիմանի (ԱՄՆ, 2688) հետ եւ 57-րդ քայլին ընդունեց պարտությունը։ Նիմանը 2,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Պարտություն կրեց նաեւ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը։ Նրա մրցակից Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան էր։
Sinquefield Cup-ում կանցկացվի 9 տուր։
Sinquefield Cup, երրորդ տուր
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հանս Նիման (ԱՄՆ)՝ 0:1
Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 1:0
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0
Լենիեր Դոմինգես (ԱՄՆ) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0,5:0,5
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0,5:0,5
Մրցաշարային դրություն․ Նիման՝ 2,5 միավոր, Սո` 2, Կարլսեն, Նեպոմնյաշչի, Վաշիե-Լագրավ, Դոմինգես, Ֆիրուջա` 1,5-ական, Արոնյան, Կարուանա, Մամեդյարով՝ 1-ական միավոր։
What a round! Dominguez missed a win vs. Nepo, Firouzja crashed through against Aronian, So won an amazing game vs. Caruana, but the headlines go to Hans Niemann, who crossed 2700 by defeating Magnus Carlsen with Black! https://t.co/dVPDnOgUdJ#SinquefieldCup pic.twitter.com/QFc0RGq7pF
— chess24.com (@chess24com) September 4, 2022
After @HansMokeNiemann beat Magnus Carlsen he's the sole leader of the #SinquefieldCup, while Wesley So is up to sole 2nd place after beating Fabiano Caruana! https://t.co/dVPDnOgUdJ#c24live pic.twitter.com/Xf5lcTcGXY
— chess24.com (@chess24com) September 4, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում