20:27  ,  20 հոկտեմբերի, 2012

Դոնեցկի «Մետալուրգը» չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը

Լուցկի «Վոլինն» ու Դոնեցկի «Մետալուրգը» ոչ ոքի խաղացին ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրում: Հանդիպումը կայացավ Լուցկում եւ ավարտվեց 1:1 հաշվով:

80-րդ րոպեին «Մետալուրգի» բրազիլացի հարձակվող Ժունիոր Մորաեսն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, սակայն Դոնեցկի թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Խաղի վերջին րոպեին մակեդոնացի հարձակվող Դուշան Սավիչը «Վոլինին» փրկեց պարտությունից:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Գեւորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» մեկնարկային կազմում էին: Արտակ Եդիգարյանը 76-րդ րոպեին փոխարինեց Գեւորգ Ղազարյանին, իսկ Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Մետալուրգն» ունի 18 միավոր եւ գտնվում է չորրորդ տեղում: «Վոլինը» 16 միավորով 9-րդն է:

Ուկրաինայի առաջնություն. 12-րդ տուր

«Վոլին» - «Մետալուրգ Դ.»՝ 1:1

Դուշան Սավիչ, 90 – Ժունիոր Մորաեսը, 80 (11մ.) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում