Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»։ Հյուրերն առաջինը հասան հաջողության լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի գոլի շնորհիվ արդեն 9-րդ րոպեին։
«Ֆիորենտինային» պարտությունից փրկեց կոտդիվուարցի հարձակվող Կրիստիան Կուամեի գոլը 29-րդ րոպեին։ «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը 44-րդ րոպեին չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։
«Յուվենտուսը» 9 միավորով չորրորդ տեղում է, «Ֆիորենտինան» վաստակել է 6 միավոր եւ 10-րդն է։
Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»՝ 1:1 (տեսանյութ)
Կրիստիան Կուամե, 29 - Արկադիուշ Միլիկ, 9
Չիրացրած 11մ՝ Լուկա Յովիչ («Ֆիորենտինա»), 44
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում