18:25  ,  30 օգոստոսի, 2022

Կանանց Հայաստանի հավաքականը պատրաստվում է ԱԱ-ի հանդիպումներին (տեսանյութ)

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Հայաստանի թիմը օգոստոսի 31-ին կմեկնի Կոսովո, որտեղ աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում սեպտեմբերի 1-ին կմրցի Կոսովոյի հավաքականի դեմ։  

Հաջորդ հանդիպումը կանանց ազգային հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Երևանում՝ ընդունելով Բելգիայի հավաքականին։

Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Արմինե Հարությունյան - «Փյունիկ»

Յանա Հարությունյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Սավաննա Թեյլոր - «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Կլաուդիա Չոլակյան - «Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)

Մարիա Սախինովա - «Փյունիկ»

Անի Ղուկասյան - «Փյունիկ»

Անյուտա Գալստյան - «Փյունիկ»

Արմինե Խաչատրյան - «Նորավանք»

Լիանա Ղազարյան - «Հայասա»

Կիսապաշտպաններ

Մարալ Արթին - «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Օլգա Օսիպյան - «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)

Մարինե Կարապետյան - «Փյունիկ»

Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ»

Կարինե Եղյան - «Հայասա»

Աննա Դալլաքյան - «Հայասա»

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա - «Փյունիկ»

Նայիրի Տէր-Մկրտչեան - «Փյունիկ»

Լուսինե Կոստանյան - «Ուրարտու»

Նենսի Ավեսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում