11:47  ,  30 օգոստոսի, 2022

Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանը հաղթեց Մամեդյարովին ու Նեպոմնյաշչուն

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Saint Louis Rapid & Blitz-ում արագ խաղի 9 տուրից հետո մեկնարկել է կայծակնային խաղի մրցաշարը։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) առաջին 9 տուրերում հաղթել է ամերիկացիներ Ջեֆրի Սյոնին, Սեմ Շանքլանդին ու Լենիեր Դոմինգեսին, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ոչ ոքի է խաղացել Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, պարտվել է ամերիկացիներ Հիկարու Նակամուրային ու Ֆաբիանո Կարուանային, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին։

Արոնյանը 13,5 միավորով 6-րդ տեղում է։ Առաջատարը Ֆիրուջան է՝ 18 միավոր։

Օգոստոսի 30-ին կանցկացվի կայծակնային խաղի եւս 9 տուր։ Saint Louis Rapid & Blitz մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում