Իսպանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Ռեալը» Բարսելոնայում մրցեց «Էսպանյոլի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։
12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 43-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան խփել պատասխան գոլը, սակայն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման վերջին րոպեներին երկու գոլ խփեց՝ հաղթանակ պարգեւելով իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին։
«Ռեալը» 9 միավորով հավասարվեց «Բետիսին» եւ առաջատարն է։ «Էսպանյոլը» 16-րդն է՝ 1 միավոր։
Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր
«Էսպանյոլ» - «Ռեալ»՝ 1:3 (տեսանյութ)
Խոսելու 43 - Վինիսիուս Ժունիոր, 12, Քարիմ Բենզեմա, 88, 90+10
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:19 , 1 հոկտեմբերի
16:13 , 1 հոկտեմբերի
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի