01:58 29 օգոստոսի, 2022Իսպանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Ռեալը» Բարսելոնայում մրցեց «Էսպանյոլի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։
12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 43-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան խփել պատասխան գոլը, սակայն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման վերջին րոպեներին երկու գոլ խփեց՝ հաղթանակ պարգեւելով իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին։
«Ռեալը» 9 միավորով հավասարվեց «Բետիսին» եւ առաջատարն է։ «Էսպանյոլը» 16-րդն է՝ 1 միավոր։
Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր
«Էսպանյոլ» - «Ռեալ»՝ 1:3 (տեսանյութ)
Խոսելու 43 - Վինիսիուս Ժունիոր, 12, Քարիմ Բենզեմա, 88, 90+10
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.