21:58  ,  21 օգոստոսի, 2022

«Փյունիկը» պարտվեց «Վանին»

Հայաստանի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Փյունիկն» ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։

83-րդ րոպեին հյուրերի հաղթական գոլը խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Պավել Գորելովը։

«Վանը» 10 միավորով հավասարվեց առաջատար «Ալաշկերտին» եւ երկրորդն է։ «Փյունիկը» 3 խաղից հետո ունի 3 միավոր եւ նախավերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում