12:50  ,  19 օգոստոսի, 2022

Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է ազատվել արգենտինացի խաղացողներից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան թիմի հետ նոր պայմանագրի կնքման փուլում ակումբի ղեկավարությանը խնդրել է ազատվել արգենտինացի ֆուտբոլիստներից, հաղորդում է UOL Esporte-ն։

Այժմ ՊՍԺ-ում հանդես են գալիս արգենտինացիներ Լիոնել Մեսին, Մաուրո Իկարդին եւ Լեանդրո Պարեդեսը։ Անցած ամիս «Յուվենտուս» տեղափոխվեց արգենտինացի Անխել Դի Մարիան։

ՊՍԺ-ում արգենտինացիների հետ շատ մտերիմ են նաեւ իսպանացի Անդեր Էրերան, բրազիլացի Նեյմարը եւ կոստառիկացի Կեյլոր Նավասը։ Մբապեն նրանց հետ ունի լարված հարաբերություններ։

ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 21-ին՝ Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում հյուրընկալվելով «Լիլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում