17:04  ,  16 օգոստոսի, 2022

Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Օբամեյանգին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Բարսելոնան» պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել գաբոնցի ֆուտբոլիստին, որի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»։

33-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնի «Արսենալից» հեռանալուց հետո այս տարվա հունվարին ազատ գործակալի կարգավիճակում էր միացել կատալոնական ակումբին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում