Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրում առաջատար Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալեց «Իլիչեւեցին»: «Շախտյորի» ֆուտբոլիստները տարան իրենց 12-րդ անընդմեջ հաղթանակը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:
Հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ռուսլան Ֆոմինը` 37-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում «Շախտյորն» Իլսինյոյի եւ Տարաս Ստեպանենկոյի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ:
Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Շախտյորի» մեկնարկային կազմում եւ 84-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:
Այս հաղթանակից հետո «Շախտյորը» ունի 36 միավոր եւ 12 միավորով գերազանցում է Կիեւի «Դինամոյին» ու «Դնեպրին»:
Ուկրաինայի առաջնություն. 12-րդ տուր
«Շախտյոր» - «Իլիչեւեց»` 2:1
Իլսինյո, 48, Տարաս Ստեպանենկո, 53 – Ռուսլան Ֆոմին, 37
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում