21:51 19 հոկտեմբերի, 2012Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրում առաջատար Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալեց «Իլիչեւեցին»: «Շախտյորի» ֆուտբոլիստները տարան իրենց 12-րդ անընդմեջ հաղթանակը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:
Հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ռուսլան Ֆոմինը` 37-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում «Շախտյորն» Իլսինյոյի եւ Տարաս Ստեպանենկոյի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ:
Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Շախտյորի» մեկնարկային կազմում եւ 84-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:
Այս հաղթանակից հետո «Շախտյորը» ունի 36 միավոր եւ 12 միավորով գերազանցում է Կիեւի «Դինամոյին» ու «Դնեպրին»:
Ուկրաինայի առաջնություն. 12-րդ տուր
«Շախտյոր» - «Իլիչեւեց»` 2:1
Իլսինյո, 48, Տարաս Ստեպանենկո, 53 – Ռուսլան Ֆոմին, 37
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.