21:33  ,  19 հոկտեմբերի, 2012

Անցյալ մրցաշրջանում «Շախտյորը» վաստակել է 39 միլիոն եվրո

Դոնեցկի «Շախտյորը» հրապարակել է անցյալի մրցաշրջանի արդյունքներով տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Ուկրաինայի ընթացիկ առաջնության առաջատարն անցյալ մրցաշրջանում վաստակել է 39 միլիոն եվրո, հայտնում է championat.com-ը:

Ֆուտբոլիստների վաճառքից եւ վարձակալությունից ակումբը ստացել է 8.6 միլիոն եվրո: Այդ գումարը հիմնականում առաջացել է Ժադսոնի եւ Մարսելո Մորենոյի վաճառքից:

2011/2012 մրցաշրջանում ակումբի հիմնական գործընկերներն են եղել Nike, Hyundai, Indesit ընկերությունները: Առեւտրային գործունեությունից «Շախտյորը» վաստակել է 19 միլիոն եվրո:

Տոմսերի եւ աբոնեմենտների վաճառքից ստացված գումարը նվազել է` կազմելով 3.6 միլիոն եվրո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում