21:33 19 հոկտեմբերի, 2012Դոնեցկի «Շախտյորը» հրապարակել է անցյալի մրցաշրջանի արդյունքներով տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Ուկրաինայի ընթացիկ առաջնության առաջատարն անցյալ մրցաշրջանում վաստակել է 39 միլիոն եվրո, հայտնում է championat.com-ը:
Ֆուտբոլիստների վաճառքից եւ վարձակալությունից ակումբը ստացել է 8.6 միլիոն եվրո: Այդ գումարը հիմնականում առաջացել է Ժադսոնի եւ Մարսելո Մորենոյի վաճառքից:
2011/2012 մրցաշրջանում ակումբի հիմնական գործընկերներն են եղել Nike, Hyundai, Indesit ընկերությունները: Առեւտրային գործունեությունից «Շախտյորը» վաստակել է 19 միլիոն եվրո:
Տոմսերի եւ աբոնեմենտների վաճառքից ստացված գումարը նվազել է` կազմելով 3.6 միլիոն եվրո:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.