17:36  ,  12 օգոստոսի, 2022

Պատանեկան ԵԱ․ Ալեն Ստեփանյանը հաղթանակով մեկնարկեց Թուրքիայում

Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը մեկնարկեց հաղթանակով։ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը գեղեցիկ հաղթանակ տարավ Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին ենթարկեց նոկդաունի և մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին նրան։

Հայաստանը Թուրքիայում ներկայացնում է 15 տղա և 5 աղջիկ:

Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44 կգ-ում՝ Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում՝ Արսեն Դարբինյանը, 50 կգ-ում՝ Տիգրան Հովսեփյանը , 52 կգ-ում՝ Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունենա Ալեքս Պետրոսյանը,  60-ում՝ Արտյոմ Ստեփանյանը, 63 կգ-ում՝ Գագիկ Խաչատուրյանը, 66-ում՝ Սամվել Սիրամարգյանը, 70 կգ-ում՝ Հրաչ Խաչատրյանը, 75 կգ-ում՝ Հայկ Ղահրամանյանը,  80-ում՝ Րաֆֆի Խաչատրյանը:

Աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնեն 38 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը, 40 կգ քաշային Անի Մխիթարյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, 44 կգ քաշային Անահիտ Հարությունյանը և 54 կգ քշային Էլեն Պապյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում