20:13  ,  11 օգոստոսի, 2022

Կեյլոր Նավասը կհեռանա ՊՍԺ-ից

Կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը կհեռանա Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից, հաղորդում է gianlucadimarzio-ն։

Ամենայն հավանականությամբ, 35-ամյա խաղացողը կտեղափոխվի իտալական «Նապոլի», որն այժմ բանակցում է փարիզյան ակումբի եւ ֆուտբոլիստի հետ։

ՊՍԺ-ի մարզչական շտաբը Կեյլոր Նավասին հայտնել էր, որ նոր մրցաշրջանում թիմի հիմնական դարպասապահը լինելու է իտալացի Ջանլուիջի Դոնարուման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում