10:14  ,  10 օգոստոսի, 2022

«Ինտերի» հարձակվողը կտեղափոխվի «Սասուոլո»

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հարձակվող Անդրեա Պինամոնտին կարիերան կշարունակի իտալական «Սասուոլոյում», որը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 20 միլիոն եվրո, հաղորդում է twitter.com/nicoschira-ն։

Անդրեա Պինամոնտին «Սասուոլոյի» հետ կկնքի չորս տարվա պայմանագիր։ Նա կստանա տարեկան 2,4 միլիոն եվրո աշխատավարձ։

Անդրեա Պինամոնտին «Ինտերի» ակադեմիայի սան է։ Միլանյան ակումբի գլխավոր թիմում անցկացրել է 15 հանդիպում, խփել 1 գոլ։ Անցած մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես է եկել իտալական «Էմպոլիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում