Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հարձակվող Անդրեա Պինամոնտին կարիերան կշարունակի իտալական «Սասուոլոյում», որը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 20 միլիոն եվրո, հաղորդում է twitter.com/nicoschira-ն։
Անդրեա Պինամոնտին «Սասուոլոյի» հետ կկնքի չորս տարվա պայմանագիր։ Նա կստանա տարեկան 2,4 միլիոն եվրո աշխատավարձ։
Անդրեա Պինամոնտին «Ինտերի» ակադեմիայի սան է։ Միլանյան ակումբի գլխավոր թիմում անցկացրել է 15 հանդիպում, խփել 1 գոլ։ Անցած մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես է եկել իտալական «Էմպոլիում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի