18:01  ,  8 օգոստոսի, 2022

Օլիմպիադա․ Հայաստանի թիմը մեծ առավելությամբ հաղթեց ադրբեջանցիներին

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ադրբեջանի թիմի հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ 3:1:

Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ ֆիգուրներով 51-րդ քայլին պարտության մատնեց Նիջաթ Աբասովին։

Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով 67 քայլում հաղթեց Շահրիյար Մամեդյարովին։ Հրանտ Մելքումյան - Գադիր Գուսեյնով, Մանուել Պետրոսյանը - Վասիֆ Դուրարբայլի պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։

Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականները 17-ական միավորով կիսում են առաջին տեղը։ 

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3):

Օլիմպիադայի ավարտին մնացել է մեկ տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում