Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում առաջատար Հայաստանի հավաքականը մրցում է երկրորդ տեղում ընթացող Ուզբեկստանի թիմի հետ։
Գաբրիել Սարգսյանը խաղում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովի, Հրանտ Մելքումյանը՝ Նոդիրբեկ Յակուբոեւի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Ջավոխիր Սինդարովի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ջախոնգիր Վախիդովի հետ։
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ եւ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ուզբեկստանը հետ է 1 միավոր։ Նախորդ տուրերում Ուզբեկստանի հավաքականը հաղթել է Նեպալին (4:0), Ֆարերյան կղզիներին (4:0), Սլովենիային (3:1), Սլովակիային (4:0), Պերուին (4:0), Գերմանիային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի (2:2) եւ Հնդկաստանի (2:2) հավաքականի հետ։
Կանանց Հայաստանի թիմը մրցում է Ռումինիայի հավաքականի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 8-16-րդ տեղերը։
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում