Օլիմպիադա․ Հայաստան - Ուզբեկստան՝ ուղիղ հեռարձակում

13:23   7 օգոստոսի, 2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում առաջատար Հայաստանի հավաքականը մրցում է երկրորդ տեղում ընթացող Ուզբեկստանի թիմի հետ։

Գաբրիել Սարգսյանը խաղում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովի, Հրանտ Մելքումյանը՝ Նոդիրբեկ Յակուբոեւի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Ջավոխիր Սինդարովի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ջախոնգիր Վախիդովի հետ։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ եւ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

Ուզբեկստանը հետ է 1 միավոր։  Նախորդ տուրերում Ուզբեկստանի հավաքականը հաղթել  է Նեպալին (4:0), Ֆարերյան կղզիներին (4:0), Սլովենիային (3:1), Սլովակիային (4:0), Պերուին (4:0), Գերմանիային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի (2:2) եւ Հնդկաստանի (2:2) հավաքականի հետ։

Կանանց Հայաստանի թիմը մրցում է Ռումինիայի հավաքականի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 8-16-րդ տեղերը։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։