01:19  ,  5 օգոստոսի, 2022

Մորատայի, Սաուլի, Վասի եւ Գրիզմանի գոլերը հաղթանակ բերեցին «Աթլետիկոյին» (ֆոտո)

Իսպանական «Կադիսն» ու «Աթլետիկոն» անցկացրին ընկերական հանդիպում։ 4:1 հաշվով առավելության հասավ մադրիդյան ակումբը։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, իսպանացի կիսապաշտպան Սաուլը, դանիացի կիսապաշտպան Դանիել Վասը եւ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Կադիսը» օգոստոսի 14-ին կընդունի «Ռեալ Սոսիեդադին», «Աթլետիկոն» օգոստոսի 15-ին կհյուրընկալվի «Խետաֆեին»։

Ընկերական հանդիպում

«Կադիս» - «Աթլետիկո»՝ 1:4

Ալվարո Խիմենես, 87 - Ալվարո Մորատա, 13, Սաուլ, 45, Դանիել Վաս, 46, Անտուան Գրիզման, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English