15:31  ,  19 հոկտեմբերի, 2012

Մեսին չի ընդգրկվի «Բարսելոնայի» մեկնարկային կազմում

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղում Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին չի ընդգրկի իր թիմի մեկնարկային կազմում, հայտնում է Elconfidencial.es-ը:

Իսպանացի մասնագետը կարծում է, որ Արգենտինայի ազգային հավաքականում անցկացրած երկու խաղերից եւ երկարատեւ ուղեւորությունից հետո աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հանգստի կարիք ունի: Սակայն, Վիլանովան չի բացառել, որ Մեսին խաղադաշտ դուրս կգա:

Հիշեցնենք, որ Պրիմերայի չորրորդ տուրում կայացած «Խետաֆեի» հետ խաղում Մեսին «Բարսելոնայի» պահեստայինների թվում էր, սակայն դա չխանգարեց արգենտինացուն դառնալ դուբլի հեղինակ:

«Դեպորտիվո» - «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին Լա Կորունիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում