09:22  ,  1 օգոստոսի, 2022

Մեսին նվաճեց 41-րդ տիտղոսը եւ մոտենում է Ալվեսի ռեկորդին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նվաճեց 41-րդ տիտղոսը կարիերայում եւ մոտենում է «Բարսելոնայի» նախկին պաշտպան, այժմ մեքսիկական «Պումասում» հանդես եկող բրազիլացի Դանի Ալվեսի ռեկորդին՝ 46 տիտղոս։

Մեսին 41-րդ տիտղոսը նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում ՊՍԺ-ի հաղթանակի շնորհիվ։

Թել Ավիվում տեղի ունեցած խաղում ՊՍԺ-ն 4:0 հաշվով պարտության է մատնել Ֆրանսիայի գավաթակիր «Նանտին»։ Մեսին դարձել է գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English