20:24  ,  19 հուլիսի, 2022

Դե Լիգտը տեղափոխվեց «Բավարիա» (ֆոտո, վիդեո)

Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Մատեյս Դե Լիգտը Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվեց Գերմանիայի չեմպիոն «Բավարիա»։

22-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» տրանսֆերի համար կվճարի 70 միլիոն եվրո։ Հետագայում հնարավոր է նաեւ 10 միլիոն եվրո բոնուս։

Դե Լիգտը 2019-ին Ամստերդամի «Այաքսից» էր տեղափոխվել «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 117 հանդիպում, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում