18:26  ,  17 հուլիսի, 2022

Վարշավա․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Լեհաստանում կմասնակցեն միջազգային մրցաշարի, որն անցկացվելու է հուլիսի 20-24-ը, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Առաջինը մրցավայր են մեկնելու ազատ ոճայինները:

Վարշավա կմեկնեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում