13:02  ,  16 հուլիսի, 2022

Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի տնային խաղերը կանցկացնի Վարշավայում

Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումները կանցկացնի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պատճառը շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմն է։

«Շախտյորը» հանդես է գալու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում, որի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին։

«Շախտյորը» մրցակիցներին կհյուրընկալի լեհական «Լեգիայի» ստադիոնում, որը նախատեսված է 30 հազար հանդիսականի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում