12:02  ,  10 հուլիսի, 2022

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը միացավ «Արարատ-Արմենիային»

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հակոբ Հակոբյանը, հաղորդում է երեւանյան թիմի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը «Բանանցի» (այժմ՝ «Ուրարտու») սան է: Առաջին քայլերը ֆուտբոլում Հակոբը կատարել է հենց «Բանանցում», հանդես եկել «Բանանց-2»-ում, ապա տեղափոխվել գլխավոր թիմ:

«Բանանց»/«Ուրարտուում» Հակոբ Հակոբյանն անցկացրել է 16 տարի՝ այդ ընթացքում դառնալով Հայաստանի չեմպիոն (2013/14) և գավաթակիր (2015/16):

Հակոբ Հակոբյանը հանդես է եկել Հայաստանի պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում